Զարմանահրաշ դեպք է տեղի ունեցել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն, տեղական հիվանդանոցներից մեկում երեխան ծնվել է մոր մահից55 օր անց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հղիության 17-րդ շաբաթում երեխայի մայրը մահացել է քաղցկեղից, և բժիշկները գրանցել են կնոջ ուղեղի մահը: Սակայն քանի որ նրա սիրտը շարունակում էր աշխատել, որոշում է կայացվել հատուկ սարքավորումների միջոցով պահպանել կնոջ մարմնի կենսական ֆունկցիաները՝ երեխայի կյանքը փրկելու համար:
Մոտ 2 ամիս անց բժիշկները կեսարյան հատում են արել: Քանի որ նորածինը կշռում էր մոտ 1 կգ, նա ստիպված է եղել մոտ 2 ամիս անցկացնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ինչից հետո հայրը տուն է տարել փոքրիկին:
Լեհաստանում երեխան ծնվել է մոր մահից 55 օր անց
Զարմանահրաշ դեպք է տեղի ունեցել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն, տեղական հիվանդանոցներից մեկում երեխան ծնվել է մոր մահից 55 օր անց:

7or.am