«Ֆեյսբուքը» մտածում է գրառումների համար օգտատերերին վճարելու մասին
«Ֆեյսբուք» սոցցանցի ղեկավարությունը միջոցներ է մտածում՝ օգնելու իր օգտատերերին իրենց հրապարակումներով գումարներ վաստակել։
Ծրագրավորողները հարցում են անցկացրել օգտատերերի շրջանում՝ առաջարկելով ընտրել գրառումների դրամայնացման հետաքրքիր տարբերակներ՝ թեյավճար, ապրանքանիշային կոնտենտ կամ գովազդի հասույթի մի մասը, որը ստանում է «Ֆեյսբուքը»։
Հարցման ընթացքում գրանցված օգտատերերին նաև առաջարկել են կարծիք հայտնել նոր՝ «Գործողության կոչ» հնարավոր կոճակի ի հայտ գալու մասին՝ ներգրավելու տվյալ օգտատիրոջ հետևողներին նվիրատվություններ անելու գործընթացին։ Այս մասին գրում է «The Verge»–ն։
Թե երբ նորամուծություններն ուժի մեջ կմտնեն, դեռևս անհայտ է, հայտնի չէ նաև՝ դրամայնացման գործառույթը հասանելի կլինի արդյոք բոլորի՞ն, թե՞ միայն առանձին «մեդիական» անհատների։

7or.am