Աշխարհ

20.04.2016 13:55


Գազանանոցը ներողություն է խնդրել գայլերի ոռնոցների համար

Գազանանոցը ներողություն է խնդրել գայլերի ոռնոցների համար

Շոտլանդական գազանանոցը ներողություն է խնդրել շրջակա տների բնակիչներից գայլերի ոռնոցների համար։ Այս մասին հայտնում է «Daily Record»–ը։ Նշվում է, որ Ուեսթ–Լոթիանի «Five Sisters Zoo» կենդանաբանական այգում գայլերն ու առյուծներն աղմուկ են բարձրացրել։

Գայլերը սկսել են բարձր ոռնալ, երբ առյուծները հրաժարվել են գիշերը գնալ իրենց վանդակները։

«Նրանք պարզապես սովոր չեն առյուծներ տեսնել այդ ժամին»,–բացատրել են գազանանոցից։

Նշվում է, որ կենդանաբանական այգին 4 առյուծ է ընդունել, որոնք բռնագրավվել էին բելգիական կրկեսից։

Պարզվել է՝ տեղաբնակներից ոմանց նույնիսկ դուր է եկել կենդանիների բարձրացրած աղմուկը։

«Թե՛ առյուծների և թե՛ գայլերի ձայները ցնցող էին։ Առյուծների մռնչոցն այնքան բարձր էր, ասես իմ տան այգում լինեին»,– պատմել է Ջաննեթ Սքոթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը