Աշխարհ

20.04.2016 13:15


Ռուսաստանն արգելել է թուրքական սմբուկների մուտքը երկիր

Ռուսաստանն արգելել է թուրքական սմբուկների մուտքը երկիր

Ռուսաստանն ապրիլի 25-ից ժամանակավորապես արգելել է Թուրքիայից սմբուկի ներմուծումը։

«Meduza»-ի փոխանցմամբ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշում է ընդունվել Թուրքիայից կարանտինային համարվող օրգանիզմներով վարակված սմբուկների ստացման պատճառով։

«Ռոսսելխոզնադզորը» հաղորդել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է՝ դադարեցվի նաև Թուրքիայից այլ մթերքների ներմուծումը, այդ թվում՝ կանաչեղենն ու ընկուզեղենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը