Աշխարհ

20.04.2016 10:06


Լավրով. «Սիրիայի պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել»

Լավրով. «Սիրիայի պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել»

Սիրիայում ընթացող պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել։ Այս մասին, «Life»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ֆրանսիացի իր գործընկեր Ժան Մարկ Էյրոյի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսում։

«Այդ պատերազմը ոչ ոք չի կարող հաղթել,– ի պատասխան հարցին՝ կհաջողվի՞ դա արդյոք Ասադին՝ նշել է Լավրովը,– դա խոստովանում են բոլոր փորձագետները և իրենք՝ հակամարտող կողմերը։ Խաղացողներ կան ձախ ճակատում, որոնք կարծում են՝ կարող են տապալել ռեժիմն ուժով։ Կարծում եմ՝ թե՛ ԱՄՆ–ը և թե՛ Ֆրանսիան այդ փորձերի հետ համաձայն չեն։ Միայն սիրիացի ժողովուրդը կարող է որոշել Սիրիայի հետագա ճակատագիրը։ Դրա համար Ժնևի բանակցություններում ուղիղ երկխոսություն է հարկավոր ապահովել կառավարության և ընդդիմության միջև»,–հավելել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը