Լրահոս

03.12.2009 18:24

Տիգրան Խզմալյան. «Մեր արտաքին նոր քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլև պարտադիր պետք է հիմնվի մեր բարոյական գաղափարների վրա»

Տիգրան Խզմալյան. «Մեր արտաքին նոր քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլև պարտադիր պետք է հիմնվի մեր բարոյական գաղափարների վրա»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Սարդարապատ» շարժման կազմակերպած «Հայ-ադրբեջանական բանակցությունները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է, որ արտաքին նոր քաղաքականությունը պետք է հմնված լինի ոչ միայն միջազգային հանրության ընձեռած հնարավորությունների, տնտեսական, ֆինանսական նոր ոլորտի ստեղծման վրա, այլ նաև բարոյական գաղափարախոսության։

-Մեր արտաքին նոր քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլև պարտադիր պետք է հիմնվի մեր բարոյական գաղափարների վրա, որովհետև դա է պատճառը, որ հայերը մերժում են մադրիդյան սկզբունքները, հայ-թուրքական արձանագրությունները, և դա այն պատճառով չէ, որ ներքին կամ արտաքին խնդիրներ կան, ոչ էլ այն պատճառով, որ մենք էշ ենք ու համառ ենք և չենք հասկանում մեր լավը, այլ միայն այն պատճառով, որ ազգը բնազդորեն զգում է, որ դա անբարոյական է։ Ես պնդում եմ, որ դա է այն ուղին, որը մեզ կտանի արտաքին և ներքին զարգացումների և հաղթանակների,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։