Աշխարհ

19.04.2016 18:30


Զախարովա. «ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունները պաշտոնական մակարդակով չեն կարող վերականգնվել»

Զախարովա. «ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունները պաշտոնական մակարդակով չեն կարող վերականգնվել»

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունները պաշտոնական մակարդակով չեն կարող վերականգնվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ մարդիկ արեցին այն, ինչ արեցին: Դա, ինչպես մենք այժմ հիանալի հասկանում ենք, նրանց գիտակցված ընտրությունն էր»,–ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ կողմից թուրք ժողովրդի, բիզնեսի, տնտեսական միջավայրի ներկայացուցիչների նկատմամբ հակազդման ոչ մի արշավ չկա ու չի կարող լինել։

Հիշեցնենք՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին 2015թ. նոյեմբերի 24–ին Սիրիայում թուրքական կործանիչով ՌԴ ՌՏՈւ–ի ինքնաթիռի խոցումից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը