Նախ՝ ազատագրենք Թալիշը, հետո Մանվելը թող ավարտի իր կիսատ գործերը Բաքվում
1994–ից հետո պարբերաբար խմբագրվել ու վերախմբագրվել է ղարաբաղյան առաջին պատերազմի պատմությունը։ Հանրությանը շատ հաճախ հրամցվել են կեղծ հերոսներ ու կեղծ պատմություններ։ Օրվա իշխանությունն ամեն ինչ իրեն է վերագրել։
Հիմա մարդիկ տեսնում են, թե ով ով է եղել այն ժամանակ, և ով ով է այս օրերին։
Մինչև ապրիլյան չորսօրյա մարտերը ոմանք հայտարարում էին, թե հաղթանակները և տարածքների ազատագրումն իրենք են արել, ու եթե չխանգարեին, ապա Բաքու կմտնեին (մինչև չորսօրյա պատերազմը մեծ–մեծ խոսացողների պակաս չկար)։
Ղարաբաղյան հաղթանակները Սերժ Սարգսյանն իր վրայով էր կարել ու մի քիչ էլ բաժին էր հանել կողքիններին՝ ըստ քծնանքի սանդղակի (Սարգսյանը 1993–ից Ղարաբաղում չի եղել՝ պատերազմի ամենաթեժ շրջանում նախ հայտնվելով Մոսկվայում, ապա Լևոն Տեր–Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի միջոցով վերադառնալով Երևան)։
Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է նա հաղթել այն ժամանակ և ինչպես է հաղթում այսօր։ Վերջին ութ տարիների ընթացքում վարվել է այնպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն, որը հանգեցրել է պատերազմի ու զոհերի։ Նաև՝ տարածքային կորուստների։
Չորսօրյա պատերազմի արդյունքում հյուսիսարևելյան ուղղությամբ ունենք այնպիսի դիրքային զիջումներ (7-8 կիլոմետր խորությամբ), որ առանց այդ դիրքերի վերականգնման՝ Թալիշը չի կարող վերաբնակեցվել, քանզի հայտնվել է թշնամու ափի մեջ ու կրակակետում: Ճիշտ է՝ բուն Թալիշը մեր ձեռքում է, բայց այնտեղ ապրելն այլևս հնարավոր չէ, քանզի անվտանգ չէ։ Ասել է թե՝ «Միայն երկու–երեք հարյուր մետր ենք զիջել» խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եթե այդքան ենք զիջել, ապա ինչո՞ւ մարդիկ չեն վերադառնում Թալիշի իրենց տները։
Եթե մինչև ապրիլի 1–ը մենք էինք հարմար դիրքերում ու վերահսկում էինք ադրբեջանաբնակ Միրբաշիրի շուրջ եղած գոտին, այսինքն՝ Թալիշից ու Մատաղիսից դեպի հյուսիս–արևելք, ապա այժմ պատկերը փոխվել է. մեր նոր դիրքերն արդեն Թալիշի պռնկի վրա են, իսկ դա նշանակում է, որ թշնամին մեզ համար վտանգավոր գոտի է վերահսկում։
Գրեթե նույն պատկերն է նաև հարավարևելյան ուղղությամբ։ Ու ցավալին այն է, որ այսքանից հետո էլ հետևություններ չեն արվում, ոմանք խելքի չեն գալիս ու ցույց են տալիս, որ պատրաստ են ամեն ինչ ու ամենքին «փուռը տալ», բայց հանկարծ իրենց գործելաոճը չփոխեն։
Հենց այդ գործելաոճն էր պատճառը, որ հանգեցրեց այս վիճակին։
Այս ամենի համար ո՞վ է պատասխան տալու։ Ինչքա՞ն կարելի է հույս դնել հայ զինվորի ոգու վրա և թշնամուն դեմ տալ նրա մարմինն ու կյանքը։ Ինչքան էլ շոուներ կազմակերպեն, միևնույն է՝ այս հարցերը մնում են։
Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն և գերագույն գլխավոր հրամանատարը նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն է, հետևաբար կեղծ թիրախները չեն ընդունվում։

Կորյուն Մանուկյան