Լրահոս

19.04.2016 13:40


Լեբեդև. «ԱՊՀ երկրները շահագրգռված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»

Լեբեդև. «ԱՊՀ երկրները շահագրգռված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»

ԱՊՀ երկրները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսում թույլ չտալու օգտին:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:

«Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վիճակը հուզում է համագործակցության երկրների բոլոր ներկայացուցիչներին»,-նշել է նա:

Լեբեդեւի խոսքով՝ ԱՊՀ-ում «անկեղծորեն ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածությունը վերանա»:

«Եվ որ երկու հարեւան պետությունները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, փոխզիջումային լուծում գտնեն, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտրվի մարտական գործողությունների վերսկսում, եւ որ երկխոսություն սկսվի բոլորին հուզող այդ հիմնախնդրի խաղաղ լուծում գտնելու շուրջ»,-նշել է նա:

ԱՊՀ գործկոմի ղեկավարը հուսով է, որ «այդ ցանկությունները հաշվի կառնվեն, եւ որ ԱՊՀ-ի երկրների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հավաքական ջանքերը կբերեն դրական լուծման»:

«Մենք անկեղծորեն խաղաղություն եւ բարեկեցություն ենք ցանկանում Հարավային Կովկասում»,-հավելել է նա:

artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը