Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Սիրիայում ամերիկացի լուսանկարիչ Քևին Դոուսի ազատ արձակելու հարցում ցուցաբերած օգնության համար:
Այս մասին նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Քևին Դոուսն ապրիլի 1-ին ռազմական ինքնաթիռով Սիրիայից տեղափոխվել է Մոսկվա, ինչից հետո հանձնվել է ամերիկացի դիվանագետներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի քաղաքացին ընտանիքի հետ չի կարողացել կապ պաշտպանել 2012թ. ի վեր:
ՌԴ և ԱՄՆ նախագահները քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը, պայմանավորվել նպաստել երկրում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը:
Կրեմլի հաղորդագրությունում շվում է, որ Պուտինը շեշտը դրել է «ԻԼԻՊ»-ից և «Ջեբհաթ ան-Նուսրայից» «չափավոր» ընդդիմության շուտափույթ հեռացման վրա, ինչպես նաև բարձրացրել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման հարցը, որտեղից շարունակվում են զինյալների հոսքը և ծայրահեղականներին զենքի մատակարարումը։
Oբաման շնորհակալություն է հայտնել Պուտինին

7or.am