Աշխարհ

19.04.2016 11:15


Գերմանիայի ԱԳՆ-ն գերմանացի զբոսաշրջիկներին կոչ է արել զերծ մնալ Էրդողանին քննադատելուց

Գերմանիայի ԱԳՆ-ն գերմանացի զբոսաշրջիկներին կոչ է արել զերծ մնալ Էրդողանին քննադատելուց

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիա մեկնող գերմանացի զբոսաշրջիկների համար մի շարք ցուցումներ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է «Focus»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչությունը, մասնավորապես, խորհուրդ է տալիս ուշադիր լինել հասարակական վայրերում զրույցի թեմաներ ընտրելիս։

«Հատուկ քրեաիրավական կարգադրություններ» կետում ԱԳՆ-ն հորդորել է գերմանացիներին խուսափել Թուրքիայի իշխանությունների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հրապարակավ քննադատություններ հնչեցնելուց։

Բացի այդ, ցուցումների տեքստում կոչ է արվում զերծ մնալ ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ համակրանք արտահայտելուց:

Ըստ աղբյուրի՝ գերմանական հեռուստաընկերության եթերում Էրդողանին ծաղրած հաղորդավար Յան Բյոմերմանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համապատկերին այդ հանձնարարականները նոր արդիականություն են ստանում։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանք որևէ կապ չունեն սկանդալի հետ, և հաստատվել են Բյոմերմանի դեմ քրեական գործ հարուցելուց առաջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը