Աշխարհ

19.04.2016 10:50


Չավուշօղլուն սպառնացել է չեղարկել ԵՄ հետ պայմանավորվածությունները

Չավուշօղլուն սպառնացել է չեղարկել ԵՄ հետ պայմանավորվածությունները

Եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիային տված խոստումները, ապա Թուրքիան կչեղարկի բոլոր պայմանավորվածությունները։ Այս մասին, «Միլլեթի» փոխանցմամբ, ասել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն.

«Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա մենք կչեղարկենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ փախստականներին հետ ընդունելու հարցով»։

Հիշեցնենք՝ ըստ ԵՄ–Թուրքիա համաձայնագրի՝ Անկարան հետ է ընդունելու բոլոր փախստականներին առանց բացառության, որոնք կհայտնվեն Հունաստանում Թուրքիայի տարածքով: Փոխարենը՝ Թուրքիան ակնկալում է ԵՄ երկրների հետ անվիզա ռեժիմ, ԵՄ-ին անդամակցության հարցով բանակցությունների արագացում և նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոյից բացի՝ ևս 3 մլրդ եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը