Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիի ելույթի ժամանակ հանրահավաք կանցկացնի
Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի' պատգամավորներին հասցեագրված ուղերձի ժամանակ հանրահավաք իրականացնել Վրաստանի խորհրդարանի շենքի առջև։
-Մենք պետք է գանք և մեր բողոքն արտահայտենք իշխանությունների սխալ քաղաքականության դեմ, որը ժողովրդին հասցրել է սովի եզրին,-վրացական պահպանողականների առաջնորդներից մեկի՝ Լաշա Չխարտիշվիլիի խոսքերն է փոխանցում «georgiatimes»-ը։
Ընդդիմադիրների կարծիքով՝ Սահակաշվիլին պետք է հասկանա, որ երկրի ժողովուրդը նրա կողմից իրականացվող քաղաքականությունից գոհ չէ։
Իր հերթին «Ժողովրդի կուսակցության» անդամ Ալեքո Շալամբերիձեն հայտարարել է, թե Սահակաշվիլին նորից է խաբելու, և իրենք պետք է ցույց տան, որ նրան չեն հավատում։
Վրաստանի խորհրդարանում Միխայիլ Սահակաշվիլիի ելույթը կայանալու է փետրվարի 11-ին։