Լրահոս

18.04.2016 16:45


Քաղաքացին ընկել է ձորը

Քաղաքացին ընկել է ձորը

Ապրիլի 18-ին՝ ժամը 09.37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1953 թ. ծնված Ս. Ա.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը