ՀՀ Զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտը
ՀՀ Զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են ինչպես դասակի հրամանատարների տեղակալներ, այնպես էլ ջոկի հրամանատարներ:
Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է: Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի այն պահեստազորայինները և զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային այն զինծառայողները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն, պիտանի են շարային ծառայության համար: Զինծառայության անցնելու վերաբերյալ կնքելով համապատասխան պայմանագիր' պահեստազորից եկած քաղաքացիները դասընթացների ընթացքում կստանան 85.000 դրամ ամսական բավարարում: Ուսման ավարտից և զորքերում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելուց հետո դասակի հրամանատարների տեղակալները կստանան մինչև 150.000, իսկ ջոկի հրամանատարները' մինչև 135.000 դրամ աշխատավարձ:
Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից ու արտոնություններից:
Մանրամասն տեղեկությունների համար մինչև դեկտեմբերի 12-ը դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29-44-53 հեռախոսահամարով:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն