Դևիդ Սատտեր. «ԱՄՆ–ը պաշտպանում է այն կարծիքը, որ հայ–թուրքական հարաբերությունները զուգահեռ են ղարաբաղյան հակամարտությանը»
Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող Դևիդ Սատտերը Day.Az-ինմեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը։
Փորձագետը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման քննարկելու են երկու երկրների ղեկավարները։
«Ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կշոշափվի, բայց հուսալ, որ ԱՄՆ-ը Հայաստանին ինչ-որ կերպ առաջ կմղի Ադրբեջանի հետ բանակցությունների առաջընթացի առումով, քիչ է։ ԱՄՆ-ը պաշտպանում է այն կարծիքը, որ հայ-թուրքական հարաբերությունները զուգահեռ են ղարաբաղյան հակամարտությանը, բայց դրանք կապված չեն։ Գալով հայ-թուրքական հարաբերությունների նախնական համաձայնությանը՝ ԱՄՆ-ը դժվար թե ցանկանա ռիսկի դիմել և այդ երկու գործընթացներն իրար կապել»,-ասել է Դ. Սատտերը։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համաձայնությունն ինչ-որ աստիճանով ԱՄՆ-ին հետ է մղում Հայոց ցեղասպանության մասին հարցից»,- նշել է փորձագետը։
Դևիդ Սատտեր. «ԱՄՆ–ը պաշտպանում է այն կարծիքը, որ հայ–թուրքական հարաբերությունները զուգահեռ են ղարաբաղյան հակամարտությանը»
Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող Դևիդ Սատտերը Day.Az-ին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը։