Հակառուսական պատժամիջոցները հիմարություն են։ Այս մասին «Adevarul» ռումինական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։
«Հակառուսական պատժամիջոցները հիմարություն են։ Ես բազմաբևեռ աշխարհի կողմնակից եմ»,- ասել է քաղաքական գործիչը։
Լե Պենի կարծիքով ԵՄ-ն պետք է կարգավորի իր հարաբերությունները Մոսկվայի հետ։
«Ես կարծում եմ, որ Եվրամիությունը, ԱՄՆ ցուցումով, արդեն քանի տարի «սառը պատերազմ» է վարում։ Դա չի բխում ԵՄ աշխարհաքաղաքական և տնտեսական շահերից։ Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խոսքը ոչ թե ենթակայության, այլ հավասարության և հարգանքի հարաբերությունների մասին է»,- ընդգծել է Լե Պենը՝ Եվրամիությանը մեղադրելով անդամ երկրներին ինքնությունից զրկելու քաղաքականության մեջ։
Լե Պեն. «Հակառուսական պատժամիջոցները հիմարություն են»

7or.am