ՆԱՏՕ–ն գործողությունների ծրագիր է մշակում ՌԴ հետ ընդհարման վատթարագույն սցենարի համար
ՆԱՏՕ–ն գործողությունների ծրագիր է մշակում այն դեպքի համար, երբ «Ռուսաստանի Դաշնության կողմից անմիջական սպառնալիք կնկատվի»։ Այս մասին ТСН–ի եթերում ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։
«Մենք կարծում ենք, որ ՌԴ կողմից ՆԱՏՕ–ի նկատմամբ դրսևորվելիք անմիջական ագրեսիան քիչ հավանական է, քանի որ մեր հետևում ռազմական մեծ ուժ է կանգնած։ Բայց մենք չենք կարող լիովին ինքնավստահ լինել, դրա համար էլ ՆԱՏՕ–ն գործողությունների ծրագիր պետք է ունենա վատթարագույն սցենարի համար։ Դրա վրա էլ մենք աշխատում ենք»,–հայտարարել է Վերշբոուն։
Դաշինքը կատարելագործում է հետախուզական տեղեկատվության փոխանակությունը, որպեսզի նախապես իմանա «կասկածելի ակտիվության» մասին, և, Վերշբոուի խոսքով, բարձրացնում զորքերի մարտական պատրաստվածությունը, որպեսզի «անհրաժեշտության դեպքում արագ արձագանքի»։

7or.am