Աշխարհ

18.04.2016 10:00


Երկրաշարժի ժամանակ Էկվադորի բանտերից 100 կալանավոր է փախել

Երկրաշարժի ժամանակ Էկվադորի բանտերից 100 կալանավոր է փախել

Շուրջ 100 կալանավոր է փախել Էկվադորի Պորտովյեխո քաղաքի բանտերից երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության, մարդու իրավունքների և կրոնական հարցերով նախարար Լեդի Սունյիգա Ռոչան։

Նրա խոսքով՝ փախածներից 30–ին հաջողվել է ձերբակալել, ևս մի քանիսն էլ բանտ է վերադարձել կամավոր։ Մնացածներին ներկայումս որոնում են ոստիկանությունն ու տեղական իշխանությունները։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել կալանավորների հարազատների այցելութունները բանտեր»,–հավելել է նախարարը։

Հիշեցնենք՝ ապրիլի 17–ին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 272–ի, տուժածներինը՝ ավելի քան 2500–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը