Նախնական տվյալներով՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական գործող քաղաքապետը: Բնականաբար, հին ու «բարի» մեթոդով:
Դեպի ժողովուրդն արվող ընդառաջ քայլը, որի մասին այսօր շատ է խոսվում, Սերժ Սարգսյանը, փաստորեն, արեց՝ ցույց տալով, որ իշխանական համակարգում բան չի փոխվել. մարտական ոգի ունեցող հերոս տղաները նախատեսված են սահմանի վրա զոհվելու, իսկ տականքները՝ ընտրատեղամասերում տոկոս «խփելու» համար:
Հրազդանը ժպտացնելու խոստում տված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, պաշտոնական տվյալներով, պարտվել է («Մենք ժողովրդին պարտության չենք տանելու, քանզի ինստիտուցիոնալ ենք»):
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ առնվազն քաղաքականապես անմեղսունակ են բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն կարծում են, թե չորսօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հասկացել է, որ պետք է գնալ բարեփոխումների, հետևաբար պետք է աջակցել նրան:
Կյանքը ցույց տվեց, որ չորսօրյա պատերազմից հետո էլ են կեղծում այնպես, ինչպես չորսօրյա պատերազմից առաջ: Այնպես որ, Սարգսյանին վստահության «կրեդիտ» տվողները պետք է իմանան, որ իրենք այդպիսով համ արդարացնում են վերջին ութ տարիներին արձանագրված բոլոր ձախողումները, համ էլ կիսում են հավասար պատասխանատվություն հետագա ձախողումների համար:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ առնվազն «շուստրի» հարիֆ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե կարելի է առանձին խաղեր տալ իշխանությունների հետ և արդյունք գրանցել: Հիմա սրանք հասկացան, որ ինքնանվաստացման ֆոտոսեսիան ոչ թե ապահովում է հաղթանակ, այլ բերում է պարտություն:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում բարեփոխումներ անել, այլ փորձում է իր հին ու նոր հաճախորդների միջոցով, «ներազգային համախմբման» քողի տակ, սեփական խնդիրները լուծել:
Եվ վերջապես, Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ իրական ներազգային համախմբում է պետք՝ երկրում քաղաքական իրավիճակը փոխելու համար:
Ժողովրդական լեզվով ասած՝ կարմիր կովն իր կաշին, միևնույն է, չի փոխելու, հետևաբար իդիոտիզմ է կարծելը, թե կարող է հանկարծ փոխել:
Ռազմի դաշտից ստացվող տեղեկությունների համապատկերին երեկ կոնտրաստը շատ ավելի ցայտուն դարձավ: Բոլորը շատ ավելի լավ տեսան երկու տարբեր Հայաստաններն ու հայաստանցիներին: Մինչ երիտասարդ տղաները Ղարաբաղում անձնուրացաբար պահում են մեր սահմանները, նույնքան երիտասարդ տղաների այլ խմբեր զբաղված են ընտրակեղծիքներով: Սա՛ է այսօրվա Հայաստանի պատկերը, որը պետք է փոխել, եթե չենք ուզում հերոս երիտասարդների նոր դիակներ ունենալ սահմանում ու տականքների նոր խմբաքանակ՝ ընտրատեղամասերում:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Եթե հետևելու լինենք տարած ու հետ բերած «էջմիածնական միաբանների» խորհրդին, ապա չպետք է քննադատենք ընտրակեղծիքները, քանզի հիմա դրա ժամանակ չէ, և չպետք է մեղադրենք տեղի ունեցածի համար Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական համակարգին, որպեսզի ՀՀԿ ղեկավարը Ղարաբաղի բանակցությունների ժամանակ իրեն ուժեղ զգա:
Դե, իսկ Ղարաբաղի հարցում բանակցությունները տևելու են տարիներ:
Որ ժպտաս, Հրազդա՛ն