Լրահոս

03.12.2009 17:03

Առաջընթա՞ց, թե՞ իմիտացիա

Առաջընթա՞ց, թե՞ իմիտացիա

«Դե ֆակտո» ակումբում աթենքյան հայտարարությանն անդրադառնալով՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ գուցե բառերով դա ինչ-որ նոր բան էր, սակայն նշանակությամբ որևէ հիշարժան բան չէ։

-Անկեղծ ասած՝ մեզանից ոչ ոք Նալբանդյանի հետ սենյակում չէր. գուցե նա մի բան գիտի, որ մենք չգիտենք։ Երկու կողմերի միջև միակ բանավոր համաձայնությունը յուրաքանչյուր հանդիպման համար հետևյալն է՝ մենք պատրաստվում ենք թե՞յ խմել, թե՞ սուրճ։ Նա նշել է, որ Մինսկի խումբը ցանկանում է առաջընթացի մթնոլորտ ստեղծել, սակայն իրականում դա շատ քիչ բան է նշանակում։ Նույնիսկ Աթենքի հայտարարությունը ջանք է՝ ցույց տալու, որ իրենք առաջընթաց են փորձում գտնել, սակայն իրականում առաջընթաց չկա. դա Թուրքիային առաջ դրդելու քայլ է։

Այս առումով նա նշել է, որ ընդհանրապես դիվանագիտությունն իմիտացիա է, սակայն այդ հանդիպումները դրական են, քանի որ երկխոսությունը կարևոր բան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։