Աշխարհ

16.04.2016 21:30


Ռումինիայում ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից պոռնոյում նկարահանվելու համար (լուսանկար 18+)

Ռումինիայում ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից պոռնոյում նկարահանվելու համար (լուսանկար 18+)

Մեծ սկանդալ է հասունացել Ռումինիայում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «The Mirror»-ը, 27-ամյա Գեորգինա Դ.-ին հեռացրել են երկրաբանության ուսուցչուհու աշխատանքից պոռնոյում նկարահանվելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կնոջ նկարն ու նրա մասնակցությամբ տեսանյութը համացանցում գտել է նրա 14-ամյա աշակերտը և արտատպել այն: Երբ Գեորգինայի գործընկերները տեսել են տեսանյութն ու լուսանկարը, ուսուցչուհուն ստիպել են հեռանալ դպրոցից, որտեղ նա դասավանդել էր 2 տարի:

Դպրոցի տնօրենը հայտարարել է, որ տեղյակ չէր Գեորգինայի զբաղմունքից, սակայն նման պահվածքն անընդունելի է, անբարոյական և հակասում է կրթական հաստատության սկզբունքներին:

Նշվում է, որ թեև կինն արդեն չի նկարահանվում մեծերի համար նախատեսված ֆիլմերում, սակայն նրան, հավանաբար, կարգելեն հետագայում զբաղվել ուսուցչական աշխատանքով:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը