«Բողոքական» դիվանագիտությունն ու թալանի կոծկման տեխնոլոգիան
Ղարաբաղում տեղի ունեցածի համար կան կոնկրետ պատասխանատուներ և մեղավորներ:
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ ապրիլի երկուսին սկիզբ առած թեժ մարտերին նախորդել էին մի շարք գործընթացներ, որոնք պատճառ դարձան այս արյունահեղության:
Ալիևը միշտ էլ հոխորտացել է, որը Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով է լուծելու: Հոխորտացել է ամեն ամիս ու ամեն տարի, բայց դա ավելի շատ քամու տատանումներ էին հիշեցնում:
2008-ից հետո Ալիևի հոխորտանքներն ավելի կտրուկ բնույթ կրեցին և սկսեցին ամրապնդվել կոնկրետ քայլերով: Նման հնարավորություն նրան բացի նավթադոլարներից տվեց նաև Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունը:
Հայաստանը վերջին ութ տարիների ընթացքում կտրուկ թուլացավ, ինչն էլ բերեց որոշակի ռազմաքաղաքական հաշվեկշռի խախտման: Բացի այդ՝ ՀՀ արկածախնդրային արտաքին կուրսի արդյունքում Ադրբեջանը լավացրեց իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչը հնարավորություն տվեց 2011-ից սկսած հսկայական զինատեսակներ ձեռքբերել:
Այդ ընթացքում Հայաստանում տոտալ թալան էր իրականացվում և բանակի ու սպառազինությունների արդիականացմանն ուղղված որևէ էական քայլ չէր արվում: ՀՀԿ ղեկավարը մտածում էր բացառապես սեփական աթոռը պահելու հարցը լուծելու ուղղությամբ, իսկ երկրի անվտանգության հարցում հույսը դրել էր այլոց վրա: Սկզբում նրա հույսը Արևմուտքն էր, հետո մեկ գիշերում նա որոշեց կտրուկ շրջադարձ կատարել ու հայտնվել Մաքսային միությունում՝ կարծելով, թե ՌԴ-ն կդառնա ՀՀ ու ԼՂՀ անվտանգության երաշխավորը և ուրեմն կարիք չկա մտածել բանակի արդիականացման մասին:
Հիմա, երբ հարյուրի կարգի զոհի մասին է հայտարարվել ու չորս օրվա ընթացքում բացահայտվել է իշխանությունների անգործությունը, Սերժ Սարգսյանը սկսել է կեղծ թիրախներ ու կեղծ մեղավորներ հրամցնել հանրությանը: Նա կրկին անցել է իր նախընտրած ոճին. բողոքում է: Բողոքում է Ադրբեջանից, բողոքում է Թուրքիայից, բողոքում է միջազգային հանրությունից և վերջապես բողոքում է ՌԴ-ից:
Հիմա շատ մոդայիկ է դարձել «Ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառել Ադրբեջանին» հարցադրումը: Այդ հարցադրման օգնությամբ և հուզական ձևակերպումներով փորձ է արվում երրորդ ուժի վրա բարդել բոլոր այն ներքին խնդիրները, որոնք հետևանքով վերսկսվեց պատերազմը և ունեցանք ցավալի կորուստներ:
Այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում և դա դեմ է հայկական շահերին, առանձին վերլուծության և քննարկման հարց է: Իհարկե ղալաթ են արել ռուսները, բայց մենք պետք է այդ փաստի ու այլ փաստերի հետ կապված պատասխան պահանջենք նախևառաջ ՀՀ, այլ ոչ թե ՌԴ ղեկավարությունից:
«Ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառել Ադրբեջանին» հարցադրումն անկախ պետության կողմից ծիծաղելի է, քանզի նույն տրամաբանությամբ կարելի է բողոքել ՌԴ-ից, թե ինչու է այդ երկիրը, օրինակ, ադրբեջանական լոլիկներ գնում, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս լոլիկներից ստացված գումարներով զենք գնել: Լավ, մարազմը մինչև ո՞ւր կարող է հասնել: Սեփական անգործությունդ ուրիշի վրա բարդելով փորձում ես անմե՞ղ դառնալ:
Եթե դու բողոքում ես ՌԴ-ի դեմ, նշանակում է ներքուստ քեզ վասալ ես զգում և կարծում, որ քո փոխարեն ռուսը պետք է անվտանգությունդ ապահովի: Բա ո՞ւր մնացին անկախ Հայաստանի մասին հնչող բարձրագոչ ճառերը:
ՀՀ ինքնիշխանությունից խոսողներն ու միևնույն ժամանակ ՌԴ-ից բողոքողները նեոսովետիկուսներ են, ովքեր սովետի ժամանակ բողոքում էին «Կենտրոնից», իսկ հիմա էլ բողոքում են Պուտինից:
Եվ ուրեմն, պետք է փոխել հարցադրումների կոդը: Պետք է ոչ թե բողոքել, թե ինչու է ՌԴ-ն զենք վաճառել Ադրբեջանին, այլ հարց տալ Սերժ Սարգսյանին, թե ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնել ու չի գնացել բանակի արդիականացման ճանապարհով, որպեսզի մենք անօդաչու մահաբեր սարքին և հրթիռներին դեմ չտանք մեր տղաների ոգին ու մարմինը:
Ինչո՞ւ է պետական կառավարումը վերածվել թալանի և որտե՞ղ են հայտնվել վերջին ութ տարիների ընթացքում ՀՀ-ի վերցրած վարկերը, որոնք մի քանի միլիարդ դոլարի չափ են: Այդ գումարներով կարելի էր այնքան անօդաչու թռչող սարք ու հրետանային միավորներ գնել, որ կարիք չլիներ զոհել մեր հերոս տղաներին:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ քաղաքացիների աղքատացման համապատկերին ծաղկում են Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի անդամների եկամուտերը, որոնք ըստ տարբեր հաշվարկների կազմում են 10 միլիարդ դոլար:
Այդ ինչո՞ւ հիմա իշխանությունները հիշեցին, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին և ինչո՞ւ են հիմա այդ հարցը թմբկահարում: Միգուցե այն պատճառով, որ սեփական անգործությունը թաքցնելու և ի դեմս ՌԴ-ի հանրությանը կեղծ թիրախ հրամցնելու խնդի՞ր է լուծվում: Բայց դա էլ է արկածախնդրություն: Հերթական արկածախնդրությունը: Վտանգավոր արկածախնդրությունը:
Մենք գիտենք, որ ՌԴ-ն լավ բերակամ չէ, բայց կարող է վատ թշնամի լինել, ուստի ի՞նչ իմաստ ունի Հայաստանի դեմ նոր թշնամիներ հանելը: Եվ դա այն պայմաններում, որ մենք Արևմուտքում անվտանգության հարցով դաշնակիցներ չունենք ու մոտ ապագայում չենք ունենալու:
Եվ ընդհանրապես Հայաստանը Սարգսյանի «նախաձեռնողական» (բողոքական) քաղաքականության արդյունքում այժմ առանց դաշնակից է մնացել, բայց դա արդեն մեր խնդիրն է, այլ ոչ թե դաշնակիցների: Բողոքելով դաշնակից չես ձեռք բերի: Լավագույն դեպքում կարող ես խղճահարություն առաջացնել:
Եթե «նախաձեռնողական» քաղաքականության նպատակը հայ զինվորներին զոհաբերելն ու դրանից հետո խղճահարություն առաջացնելն էր, ապա կարելի է ասել, որ Սարգսյանն այդ խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծել է:
Մենք պետք է «փաթթենք» այն հարցը, թե ինչու է ՌԴ-ն զենք վաճառել Ադրբեջանին: Այդ հարցը չպետք է մոռանանք, բայց պետք է «փաթթենք», քանզի գլխավոր հարցը պետք է լինի այն, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները շատ ավելի էժան գներով (որպես ՀԱՊԿ անդամ) նույն ՌԴ-ից կամ մեկ այլ երկրից զենք չեն գնել:
Եթերից հիմա հայտարարվում է, թե մենք այնպիսի զենք ունենք (միգուցե ատոմային ռո՞ւմբ), որ էլ դու սուս, պարզապես չենք կրակել, որ հակառակորդն այդպես էլ անտեղյակ մնա ու տրամադրությունն ընկնի (այդ ասածների համապատկերին ուշագրավ են այն տեղեկությունները, որ թեժ մարտերի ժամանակ մեր զինվորներից ոմանց մոտ ավարտվել են փամփուշտները, տղաներից ոմանք կռվել են բահով ու անօդաչու սարքերից մեկին հրացանով են խփել):
Կամ ասվում է, թե մենք Ադրբեջանի հրեշավոր պլանն ենք ձախողել՝ ռեզերվներ չուղարկելով հյուսիսարևելյան ու հարավարևելյան հատվածներ՝ այնտեղ թշնամուն դեմ տալով մեր զինվորներին ու կանխելով կենտրոնից սպասվող գրոհը:
Հիմա ոնց չասես՝ իյա, իրո՞ք: Գոնե ձեններդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք: Գոնե ամաչեք տարիներ շարունակ ձեր անգործության, համատեղ թալանի ու շոուների կազմակերպման համար:
Իրականությունն այն է, որ առաջնագծում կռիվ տվող զինվորներն ու կրտսեր սպայական կազմն իր կյանքի գնով է կանխել աղետն ու հետ շպրտել մինչև ատամները զինված թշնամուն: Մնացածը դեմագոգիա է:
Վերադառնալով «բողոքականության» թեմային՝ նկատենք, որ առնվազն քաղաքական անմեղսունակություն է չորսօրյա պատերազմի ընթացքում բոլորի համար տեսանելի դարձած թալանի ու վատ կառավարման արդյունքները բարդել այլոց վրա ու բողոքել դրսի ուժերից: Դա էժանագին տեոխնոլոգիա է:
Էժանագին տեխնոլոգիա է նաև ներսում «հակաօլիգարխիկ» կոչերի ներքո թաքցնել մեր երկրի բարձրագույն ղեկավարության գործունեության կամ անգործության հարցը:
Հայաստանի Սահմանադրության մեջ կա դրույթ, ըստ որի՝ զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը, արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն և անվտանգության երաշխավորը նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն է: Վե՛րջ: Ուրիշ «մուտիներ» մի՛ արեք:
Կեղծ թիրախներ մատուցելն ու սրա-նրա վրա «մուննաթ» գալն անգրագիտություն է կամ հաճախորդություն:
Սրանք տարիներ շարունակ թալանել են այն հաշվարկով, որ դրսի ուժերը թույլ չեն տա պատերազմ ու կերաշխավորեն անվտանգություն, և հետևաբար իմաստ չունի բանակը կարգի բերել ու փող ծախսել զենքի վրա (փոխարենը կարելի է տեխնիկապես զինվել՝ ՀՀ քաղաքացիներին ֆինանսապես քերթելու համար, ինչպես նաև փող ծախսել իշխանության վերարտադրման նպատակով), դե իսկ եթե Ադրբեջանը հարձակվի, ապա հայ զինվորի ոգին կա ու կա. թող «մերկ ձեռքերով» պայքարեն թշնամու հրթիռների դեմ: Հիմա այս ամենը բացահայտվել է, ու սրանք ոտուձեռ են ընկել և կեղծ թիրախներ են մատուցում:
Տարած ու հետ բերած հաճախորդին առաջադրանք է տրված Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջել «ներազգային համախմբման» շրջանակներում:
Մյուս դիշովկեքի առաջ այլ խնդիր է դրված: Ոմանց հանձնարարված է պահանջել Պուտինի հրաժարականը:
Երկրորդներին «քսի» են տվել Արա Աբրահամյանի դեմ:
Երրորդներին լծել են Սերժ Սարգսյանի «թիմակիցների» (Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Էդվարդ Նալբանդյան, Գագիկ Բեգլարյան, Վլադիմիր Գասպարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով և այլն) հրաժարականը պահանջելու գործին:
Դե իսկ «ակԾիվիստներին» ու «Գեբելսյան» քարոզչամեքենային «նստացրել» են կուլակաթափության կոչերի վրա:
Բոլորն, ըստ այս դիշովկեքի ու նրանց տերերի, մեղավոր են բացի Սերժ Սարգսյանի:
Սա ցույց է տալիս, որ «կարմիր կովը» ոչ միայն չի պատրաստվում փոխել իր կաշին, այլ դեռ մի բան էլ հաստացնում է այն:
Այս պայմաններում հայ ժողովրդի առաջ երկու ճակատ է բացվում: Այդ ճակատների դեմ հաղթանակ տանելու համար, իրոք, համախմբում է պետք: Բայց ոչ այն համախմբումը, որը առաջարկվում է իրականացնել թալանչիների ու ձախողվածների շուրջը:

Կարեն Հակոբջանյան