Աշխարհ

16.04.2016 12:20


Իրանցի ներգաղթյալը տուգանվել է ինքնասպանության փորձի համար

Իրանցի ներգաղթյալը տուգանվել է ինքնասպանության փորձի համար

Իրանցի փախստականն ինքնասպանության փորձ է արել, երբ իշխանությունները որոշել են վտարել նրան ու նրա դստերը Նաուրու կղզում գտնվող փախստականների կենտրոնից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սեմ Նեմաթին Ավստրալիայի կողմից ֆինանսավորվող ներգաղթյալների կենտրոններից մեկն էր տեղափոխվել, որպեսզի իր 8–ամյա աղջիկը կարողանար խաղալ այլ երեխաների հետ: Երբ կենտրոնի աշխատակիցները եկել են իրանցուն վտարելու, նա փորձել է ինքնասպանություն գործել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Նաուրու կղզում ինքնասպանության փորձերն օրենքով արգելված են 1899-ից:

Իր մեղքն ընդունած ներգաղթյալը 155 դոլար տուգանք կմուծի:

Այս խորագրի վերջին նյութերը