Աշխարհ

15.04.2016 17:03


Լոս Անջելեսում հայ կինը սպառնալիքներով նամակ է ստացել տան վրա հայկական դրոշ կախելուց հետո

Լոս Անջելեսում հայ կինը սպառնալիքներով նամակ է ստացել տան վրա հայկական դրոշ կախելուց հետո

Լոս Անջելեսում հայուհի Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել այն բանից հետո, երբ իր տան վրա կախել է Հայաստանի դրոշը՝ ի պատիվ հերոսի մահով ընկած հայ տղաների: Այս մասին փոխանցում է «abc7.com»-ը:

«Դուք դեռ կզղջաք»,- ասված է եղել նամակում:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ որպես ատելության հողի վրա կատարված ակտ:

Չաթալյանների ընտանիքը չի հանել դրոշը եւ դրա կողքին կախել է եւս մեկը, ինչպես նաեւ կոչ է արել հայ ընտանիքներին նույնպես դրոշներ կախել:

«news.am»

Այս խորագրի վերջին նյութերը