Աշխարհ

15.04.2016 20:30


ԱՄՆ-ում ոստիկանը Սարդ-մարդու հագուստով է գնացել 5-ամյա երեխայի հուղարկավորությանը (ֆոտո)

ԱՄՆ-ում ոստիկանը Սարդ-մարդու հագուստով է գնացել 5-ամյա երեխայի հուղարկավորությանը (ֆոտո)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է «Today.com»-ը, Գարսիա ընտանիքը խնդրել է ոստիկանին ներկայանալ 5-ամյա Ջոշուա Գարսիայի հուղարկավորությանը Սարդ-մարդու հագուստով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ողբերգական դեպքը, որի հետևանքով երեխան մահացել է, տեղի է ունեցել Գարսիա ընտանիքի տան հետին բակում: Այդ օրը ոստիկան Դեյմոն Քոուլը դեպքի վայր է ժամանել, որպեսզի օգնի փրկել շինարարական աղբով և ծաղկած ջրով լի լողավազան ընկած երեխային:

Քոուլը հիշում է, որ ջուրն այնքան պղտոր էր, որ լողավազանի հատակը չէր երևում: Որոշ ժամանակ անց նա հայտնաբերել է երեխայի մարմինը, սական դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել Ջոշուային:

Վշտացած ծնողներին մխիթարելու ժամանակ ոստիկանն իմացել է, որ մահացած երեխան Սարդ-մարդի երկրպագուն էր: Այդ ժամանակ Քոուլը պատմել է, որ իր աշխատակիցների հետ թիմ է ստեծել, որի անդամներն աշխատանքից ազատ ժամանակ տարբեր սուպերհերոսների հագուստով այցելում են ծանր հիվանդ կամ հանցագործությունների զոհ դարձած երեխաներին: Իմանալով, որ տղամարդն ունի Սարդ-մարդու հագուստը՝ ծնողները խնդրել են նրան ներկայանալ Դեյմոնի հուղարկավորությանը՝ կրելով իրենց երեխայի կողմից այդքան սիրված սուպերհերոսի հագուստը:

Թաղման ժամանակ Քոուլը ներողություն է խնդրել իր մարմնավորած հերոսի փոքր երկրպագուից՝ նրան փրկել չկարողանալու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը