Իրեն որպես «Խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ դիրքավորած Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում պատերազմ սկսվեց: Ունեցանք ցավալի կորուստներ:
Չորսօրյա պատերազմի պատճառն այն էր, որ 2008-ից սկսած՝ վարվում է արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականություն:
Արտաքին «նախաձեռնողականությունը» դրսևորվում է տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության, «արևմտամետության», «ռուսամետության» և տարատեսակ այլ «մետությունների» տեսքով:
Ներքին «նախաձեռնողականությունը» վերաբերում էր «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը: Դրա արդյունքում տեղի է ունենում արտագաղթ, տնտեսական անկում, ներդրումների կտրուկ կրճատում, աղքատության աճ, կապիտալի փախուստ, տնտեսության կենտրոնացում, բիզնես միջավայրի վատացում և այլն: Ուշագրավ է, որ Հայաստանի թուլացման համապատկերին հարստանում են Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։
Այս ամենը չէր կարող պատերազմի չհանգեցնել: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշվեկշիռը խախտվել է, և դա է պատճառը, որ թշնամին լկտիացել է ու անցել հարձակման:
Եվ ուրեմն, պետք է հստակ արձանագրել, որ վերջին տարիների մեր կորուստները, այդ թվում՝ չորսօրյա արյունալի պատերազմը, «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցողների մեղքով են եղել: «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն է, որ հանգեցրեց այս ավերածություններին: Եվ հետևաբար, ովքեր կոչ են անում այս ամենի մասին չբարձրաձայնել ու Ղարաբաղի շուտափույթ բանակցությունների հարցում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, հավասար պատասխանատվություն են կրում անցած ութ տարիներին արձանագրվածի համար:
Ցավալին այն է, որ համապատասխան հետևություններ անելու փոխարեն՝ իշխանություններն ավելի մեծ թափով են իրականացնում այն, ինչ իրականացրել են մինչև հիմա:
Պարզվում է, որ ցինիզմը չափ ու սահման չունի: Սրանք հիմա ուզում են չորսօրյա պատերազմն ու մեր զոհերին օգտագործել՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն ավելի մեծ թափով իրականացնելու, այն է՝ թալանն ավելի շատացնելու նպատակով: Հնչում են կուլակաթափության կոչեր, ինչը մեկ կուլակի համակարգ ձևավորելու նպատակով է արվում: Նաև սեփական պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու գործընթաց է տեղի ունենում:
Օգտագործվում են ձեռքի տակ եղած բոլոր հաճախորդները: Մի մասին հանձնարարել են կեղծ թիրախներ հրամցնել հանրությանը, մյուս մասին առաջադրանք են տվել ներքաղաքական «մուտիլովկաներով» զբաղվել և այլն:
Օրինակ՝ տարած ու հետ բերած հաճախորդները «ներազգային համախմբման» շրջանակներում պահանջում են ... Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը և դհոլություն անում Վարդան Օսկանյանի դեմ՝ առաջնորդվելով «ազգային ու պետական շահերով»:
Մյուս հաճախորդներին քսի են տվել «օլիգարխների» դեմ: Նողկալին այն է, որ քսի տվողները ներիշխանական ու թալանչիական խնդիր են լուծում մեր զինվորների դիակների վրա:
Կան նաև «աշխարհաքաղաքական» հարցերում մասնագիտացած հաճախորդներ, որոնք Սերժ Սարգսյանին պաշտպանում են «Սերժն ի՞նչ մեղավոր է. սաղ էդ չար ռուսներն են մեղավոր» ծրագրի շրջանակներում:
Ահա այսպես էլ ստեղծվում է գաղջ մթնոլորտը: Ու եթե այսպես շարունակվի, ապա առաջիկայում ոչ թե չորսօրյա պատերազմ ենք կրկին ստանալու, այլ շատ ավելի դաժան մի բան:
Դատելով ամենից՝ իշխանությունները ոչ մի հետևություն չեն արել չորսօրյա պատերազմից ու շարունակում են ապավինել հայ զինվորի մարտական ոգուն, իսկ ահա թիկունքում շարունակում են փող աշխատել:
Բերեմ մեկ օրինակ՝ այսօր Կառավարության նիստում որոշում է կայացվել բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը հարկային ու մաքսային արտոնություն տալ: ԱԱՀ-ի մասով գումարների վճարումն ընկերությունը կանի երեք տարի անց: Սա այն ընկերությունն է, որն, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, կապված է Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ: Ստացվում է, որ Բ26-ն իր լրատվամիջոցների ու հաճախորդների օգնությամբ բոլորից փող պոկելու, բոլորին կուլակաթափ անելու և հավաքված գումարներով հայ զինվորի համար, իբր, ծախսեր անելու քարոզ է տանում, սակայն «տակից» ինքն իր համար հարկային արտոնություններ է սահմանում, այն էլ՝ մի կազմակերպության համար, որը գերիշխող դիրք ունի շուկայում (մեր «ջերմագին» ողջույնները Սերժ Սարգսյանին վերջին շրջանում անձնուրացաբար պաշտպանող «ընդդիմադիրներին» և իրենց վերջին հանգրվանին հասած «հայրենասերներին»):
Այնպես որ, քանի դեռ գլխից չենք բռնել, սրանք շարունակելու են դիակապտությամբ ու իրենց սիրած գործով՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմամբ զբաղվել:
«Մեկ օլիգարխի տնտեսությունը» և չորսօրյա պատերազմը

Կարեն Հակոբջանյան