Աշխարհ

15.04.2016 13:55


ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը

ՄԱԿ ԱԽ նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը՝ արգելափակելու ԻԼԻՊ–ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչներին հասնող օգնությունը։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն։

Այդկերպ, ըստ պաշտոնյայի, ահաբեկիչները կզրկվեն իրենց շարքերը նոր գրոհայիններով համալրելուց և ձեռք չեն բերի նոր զենքեր: Չուրկինն ընդգծել է՝ գրոհայինների ու զինամթերքի հարցում ԻՊ հիմնական մատակարարը Թուրքիան է, որն իսլամականներին 1.9 մլն դոլարի պայթուցիկներ և արդյունաբերական քիմիական նյութեր է մատակարարել։

ՌԴ ներկայացուցիչը նաև կոչ է արել ՄԱԿ ԱԽ մյուս անդամ պետություններին ԻՊ դեմ լիարժեք առևտրա-տնտեսական էմբարգո սահմանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը