Լրահոս

03.12.2009 15:00

Որո՞նք են լավատեսական հայտարարության շարժառիթները

-Այն լավատեսական հայտարարությունը, որ հնչեց Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի ժամանակ, երկու հիմնական շարժիչ ուժ ուներ,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու նշել այդ շարժառիթները։-Իհարկե, միջնորդները և միջազգային հանրությունը մշտապես լավատեսական շեշտադրումներ են անելու, որպեսզի բանակցությունները տեղից շարժվեն։ Դա նորմալ և նույնիսկ լավ է։ Երկրորդ խնդիրը, որն իմ կարծիքով բավական ազդում է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Խնդիրն այն է, որ այսօր հետաքրքրիր պայքար է գնում, թե ով է գնահատելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական դինամիկան, որպեսզի Թուրքիան վավերացնի արձանագրությունները և կարգավորի հարաբերությունները։

Ըստ ԱԺ պատգամավորի' տարրական տրամաբանությունը հուշում է, որ այդ հարցով Գյուլը պետք է դիմի Իլհամ Ալիևին։

-Ակնհայտ է, որ եթե հարցի հասցեատեր թողնեին Ադրբեջանին, ապա այդ դեպքում միջազգային հանրությունն իսկապես կարող էր խաչ քաշել հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Հետևաբար պատահական չէ, որ միջազգային հանրությունն ինքն է իր վրա վերցրել Թուրքիային այս հարցով պատասխանելու դերակատարությունը' ի դեմս այս հայտարարությունների, որտեղ նա Թուրքիային գրեթե հասկացնում է, որ դրական դինամիկա է նկատվում,-հայտարարել է Ս. Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։