Ճապոնիայում փլվածքների տակ ավելի քան 6 ժամ մնացած նորածինը ողջ է մնացել
Ապրիլի 14-ինՃապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլվածքների տակ էր մնացել նաև կրծքի երեխա, որի կյանքը փրկելու համար պայքարում էր մոտ 50 փրկարար: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, երեխային հաջողվել է փրկել երկրաշարժից միայն 6 ժամ անց: Երեխային փլվածքների տակից դուրս բերելուց հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նորածինը ողջ է մնացել:
Նշենք, որ նախօրեին Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի պատճառով զոհվել է 9 մարդ, առնվազն 760-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ճապոնիայում փլվածքների տակ ավելի քան 6 ժամ մնացած նորածինը ողջ է մնացել
Ապրիլի 14-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլվածքների տակ էր մնացել նաև կրծքի երեխա, որի կյանքը փրկելու համար պայքարում էր մոտ 50 փրկարար: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, երեխային հաջողվել է փրկել երկրաշարժից միայն 6 ժամ անց: Երեխային փլվածքների տակից դուրս բերելուց հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նորածինը ողջ է մնացել:
Նշենք, որ նախօրեին Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի պատճառով զոհվել է 9 մարդ, առնվազն 760-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
7or.am