Լրահոս

03.12.2009 14:51


Թուրքիան սպասում է մինչև փետրվար կամ մարտ

Թուրքիան սպասում է մինչև փետրվար կամ մարտ

«Դե ֆակտո» ակումբում արտաքին քաղաքական զարգացումների մասին խոսելիս ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ այն նոր շրջան է մտել, որը  շատ ավելին է, քան միայն Ղարաբաղը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, և վերաբերում է նաև Հայաստանի նոր ռազմավարական կարևորությանը։

-Եկեք իրատես լինենք՝ նոր զարգացումների առումով առանձնապես նորություններ չկան, իսկ թուրքական և ադրբեջանական սպառնալիքները նորություն չեն,- ասել է նա և կարևորել դեկտեմբերի 7-ը՝ ոչ միայն Սպիտակ տուն թուրքերի այցով, այլև նրանով, որ դա թուրքական խորհրդարանի արտաքին հանձնաժողովի եզրակացության վերջնաժամկետն է. «Համաձայն թուրքական պաշտոնյաների՝ հստակ է, որ հանձնաժողովը կվավերացնի արձանագրությունները»,- նշել է նա, սակայն արձանագրությունների վավերացման իրական հետաձգումը տեսնում է թուրքական խորհրդարանի կողմից։

-Թվում է, թե նրանք սպասում են մինչև փետրվար կամ մարտ՝ այդ հարցը ապրիլի 24-ի հիշատակի հետ կապելու համար։ Սակայն դեռևս շուտ է ասելու համար՝ Հայաստանը հաղթե՞լ է, թե՞ ոչ, քանի որ իրական «թեսթը» կլինի այն, թե ինչ գնով կվավերացվեն արձանագրությունները,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։ 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը