Լրահոս

03.12.2009 14:05

Ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար

Ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար

-Որպեսզի մենք հաջողության հասնենք, պետք է ունենանք ուժեղ պետություն։ Այս հանգամանքը շատ կարևոր է ու առաջնային՝ նույնիսկ անհատ մարդու կյանքնում։ Թեև մեր առօրյա կյանքում դա կարող է առանձնապես շոշափելի չզգացվել, բայց հաջողության հասնելու համար՝ որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որը մենք ուզում ենք, մենք պետք է ունենանք ուժեղ պետություն,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հաջողության բանաձևի մասին՝ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Նա նշել է, որ ուժեղ պետության քաղաքացին իրեն ավելի ուժեղ և ավելի արժանապատիվ է զգում։ Իսկ թե ի՞նչ է պետք ուժեղ պետություն ունենալու համար, Կարինեն Նալչաջյանն ասել է, թե պահանջատեր հասրակություն է հարկավոր։

-Հասարակությունը վերնախավից պետք է պահանջի՝ ծառայել մեր երկրին՝ անձնական ամբիացները թողնելով մի կողմ։ Երկրի ղեկավարը երկրի և՛ տերն է, և՛ ծառան։ Եթե  ունենանք ծառայող վերնախավ, որի համար մեր խմբային նպատակաները առաջնային են անձնական ամբիցիաներից, ապա մեր պետությունն ուժեղ կդառանա։ Մեր պետությանը պետք են  էթնոցենտրիկ՝ ազգայնակենտրոն ղեկավարներ։ Եթե մենք այնպիսի մարդիկ ունենանք, որնք և՛ տեր լինեն,  և՛ ծառա, ապա մենք ուժեղ կլինենք և հաջողակ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։