Աշխարհ

14.04.2016 11:04


Լուկաշենկոն առաջարկել է ակտիվացնել Թուրքիայի հետ համագործակցությունը

Լուկաշենկոն առաջարկել է ակտիվացնել Թուրքիայի հետ համագործակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ակտիվացնել բելառուսա–թուրքական փոխգործակցությունը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Հասել է պահը՝ ակտիվացնելու համագործակցությունը, արդիականացնելու օրակարգը, շտկելու հարաբերությունների ճանապարհային քարտեզը»,–հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ էլ Լուկաշենկոն ընդգծել էր Եվրամիության հետ հարաբերությունների խորացման կարևորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը