Աշխարհ

14.04.2016 10:35


Լավրով. «ՆԱՏՕ–ն թշնամի է փնտրում իր գոյությունն իմաստավորելու համար»

Լավրով. «ՆԱՏՕ–ն թշնամի է փնտրում իր գոյությունն իմաստավորելու համար»

Ներկայումս նկատվում է ՆԱՏՕ–ի ռազմական ակտիվության աննախադեպ աճ Արևելյան թևում՝ «սառը պատերազմի» ավարտից հետո ՌԴ–ին ճնշելու նպատակով։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«ՆԱՏՕ–ն զբաղված է թշնամու որոնումներով իր հետագա գոյությունն իմաստավորելու համար։ Ռուսաստանը մտադիր չէ և չի ներքաշվի անիմաստ դիմակայության մեջ»,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ անվտանգության ոլորտում համաեվրոպական փոխշահավետ համագործակցությունը, անվտանգության անբաժանելիության սկզբունքի հիման վրա, խելամիտ այլընտրանք չունի։

Լավրովը նաև ընդգծել է՝ դաշինքի գործողություններն ուղեկցվում են ագրեսիվ արշավով՝ ուղղված ՌԴ–ի դեմոնիզացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը