Լրահոս

09.02.2011 10:19


Բարաք Օբաման ծխելը թողել է

Բարաք Օբաման ծխելը թողել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնականապես թողել է ծխելը։ «USA Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։

Բարաք Օբաման, նրա կնոջ խոսքերով, արդեն մոտ մեկ տարի է՝ չի ծխում։ Միշել Օբաման պատմել է, որ ամուսինը որոշել է վատ սովորությունը թողել իր երկու դստրերին լավ օրինակ ծառայելու համար։ Առաջին տիկինը պարզաբանել է, որ Մալիան և Սաշան արդեն մեծացել են, և հիմա Օբաման ցանկանում է «նրանց աչքերի մեջ նայելով» ասել, որ այլևս չի ծխում։ Ամուսնու նման պահվածքը, ըստ Միշել Օբամայի, իր մեջ հպարտություն է առաջացնում։ Նա նաև հավելել է, որ ամուսնուն երբեք չի ձանձրացրել ծխելու վնասակարության մասին հիշեցնելով՝ կարծելով, որ այդ սովորությունը հաղթահարելը նրա համար «անձնական մարտահրավեր» է։

Այս խորագրի վերջին նյութերը