Լրահոս

03.12.2009 13:42


Ո՞ր դեպքում Ս. Սաֆարյանը հայտարարությունը հաջողություն կհամարի

Ո՞ր դեպքում Ս. Սաֆարյանը հայտարարությունը հաջողություն կհամարի

-Եթե հայկական դիվանագիտությանն առաջիկայում հաջողվի առնվազն Արցախին վերադարձնել բանակցային դաշտ, այդ դեպքում ես կկարողանամ նախարարական գագաթաժողովի աթենքյան հայտարարությունը համարել հաղթանակ,-ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչ գնահատական է տալիս աթենքյան հայտարարությանը։

Բանախոսն ասել է, թե ինքն առաջընթաց կգնահատեր այն, եթե մադրիդյան սկզբունքները լրջորեն փոխված լինեին, եթե ադրբեջանական դիրքորոշումներում նկատելի փոփոխություններ լինեին։

-Այլապես ինձ համար Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման միակ չափանիշը սեղանին դրված սկզբունքներն են, որոնք տակավին վտանգավար եմ համարում ԼՂՀ-ի և ՀՀ-ի շահերի տեսանկյունից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը