Մարին Լե Պեն. «Մերկելի պայմանավորվածությունն Էրդողանի հետ պետական դավաճանություն է» (տեսանյութ)
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը «LifeNews»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն կազմալուծման շեմին է, և այլևս չի կատարում իր առջև դրված խնդիրները:
«Եթե ես դառնամ հանրապետության նախագահ, ես ֆրանսիացիներին կառաջարկեմ հանրաքվե անցկացնել իմ ընտրվելուց վեց ամիս անց: Ես կհարցնեմ մարդկանց. «Ցանկանո՞ւմ եք արդյոք մնալ ԵՄ կազմում»: Եվ միաժամանակ, ես Բրյուսելից կպահանջեմ իմ երկրի անկախության 4 բաղկացուցիչ` տարածքային, դրամական, տնտեսական և օրենսդրական ինքնիշխանություն», - հայտարարել է Լե Պենը:
Ըստ նրա` երբ ԵՄ-ն վերանա, Եվրոպայում հնարավոր կլինի արդար և փոխադարձ շահի հիման վրա համագործակցություն կառուցել:
«Երբ մենք դրան հասնենք, մենք կկարողանանք խաղաղ, ընկերական և տնտեսապես շահավետ հարաբերություններ կառուցել, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հետ», - իր կարծիքն է հայտնել «Ազգային ճակատի» ղեկավարը:
Անդրադառնալով Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններին՝ Լե Պենը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի կամքին հակառակ գնաց, և նրա բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պետության և ժողովրդի դավաճանություն են:
«Այս գործարքը լուրջ ժողովրդավարական խնդիր է: Նախ՝ Մերկելն օժտված չէր համապատասխան լիազորություններով, և երկրորդ՝ դեմ է գնացել Եվրոպային բնակչության մեծամասնության կամքին և Էրդողանի հետ բանակցություններ է վարել նախապես անընդունելի պայմաններով` վեց մլրդ եվրո լրավճար, թուրքերի համար մուտքի վիզաների վերացում, Թուրքիայի` ԵՄ-ին միանալ», - հիշեցրել է Լե Պենը:
Նա հավելել է, որ «Ազգային ճակատում» բոլորն արդեն վաղուց խոսում են այն մասին, որ թուրքական իշխանություններն անթույլատրելի ներողամտություն են դրսևորում ԻԼԻՊ-ի նկատմամբ:
«Թուրքերը նավթ են գնում ահաբեկիչներից: Մենք բոլոր հնարավոր ջանքերով դիմադրում ենք Թուրքիայի` ԵՄ հետ ինտեգրմանը»,-ընդգծել է քաղաքական գործիչը` հավելելով, որ Թուրքիան հարաբերություններ է հաստատում մահմեդական ծայրահեղականների հետ, իսկ դա հակասում է Ֆրանսիայի շահերին:
«Թուրքիան եվրոպական պետություն չէ՛: Ո՛չ պատմականորեն, ո՛չ մշակույթի, ոչ էլ աշխարհագրական դիրքի տեսանկյունից, իսկ դա նշանակում է, որ նա անելիք չունի Եվրոպական Միությունում», - եզրափակել է Լե Պենը:

7or.am