Լրահոս

03.12.2009 13:41

Կարինե Նալչաջյան. «Մեր հասարակությունը ավելիին է արժանի»

Կարինե Նալչաջյան. «Մեր հասարակությունը ավելիին է արժանի»

Ազգային ժողովում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում ասել էր, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում են ոչ թե թոշակների և աշխատավարձերի, գործազրկության, նոր աշխատատեղերի ստեղծման, գնաճի, փոխարժեքի և նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրները, այլ սոցիալական արդարության խնդիրը։

«7օր»-ի հետ զրույցում գնահատելով այս մոտեցումը՝ հոգեբան Կարինե Նալչաջյանն ասել է, թե սոցիալական արդարության հարցը, իսկապես, առաջանային ու կարևոր է, բայց այդպես արտահայտվելը նշանակում  է մի քիչ թերագնահատել մեր հասարակությանը։ Մեր հասարակությունն ավելիին է արժանի։

- Եթե սոցիալական արդարություն ասվածը միայն սոցիալական վիճակին՝ ստամոքսին է վերաբերում, ապա դա իհարկե այդպես չէ, որովհետև ես շատ ավելի բարձր կարծիք ունեմ մեր հասրակության մասին։ Եթե այդ է նկատի ունեցել վարչապետը, ապա ես շատ դեմ եմ և նույնիսկ վիրավորական եմ համրում մեր հասարակության համար,-ասել է նա։

Հոգեբանը նաև նշել է, որ սոցիլական արդարությունն ավելի լայն համատեքստում է պետք հասկանալ։

-Օրինակ՝ միջպետական, ազգային հարցերում։ Եվ դա երևաց հայ-թուրքական հարաբերություններին՝ այդ զգայուն նյարդին դիպչելու ժամանակ։ Կարծես մի վտանգ առաջացավ, և ես հիացմունքով էի նայում, թե ինչքան մարդ էր դուրս եկել փողոց՝ արդարություն ուզելու։ Թեև մեր հասարակությունում արժեզրկումներ շատ են եղել (իսկապես ակնհայտ են կրթության, հայրենիքի  նկատմամբ վերաբերմունքի անկումը), բայց բոլոր դեպքերում ինչ-որ զգայուն նյարդ ունի հասարակությունը, և դա ազգային ինքնության խնդիրն է։ Եվ երբ դիպչում ես դրան, ազնիվ մի պոռթկում է առաջանում,-հավելել է Կարինե Նալչաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։