300-ից ավելի գառնեցի փակել է Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը
Կոտայքի մարզի Գառնի գյուղի 300-ից ավելի բնակիչ այս պահին փակել է Գառնի- Գեղարդ պետական ճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքները և տեխնիկան դուրս հանել Ազատի կիրճից։Գառնի գյուղի գետի ջուրը ցանկանում են խողովակների միջոցով տանել դեպի Արտաշատ:
Գյուղացիները բողոքում են, որովհետև մտավախություն ունեն, որ նման ծրագրի իրականացմամբ գետը վտանգվում է: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ առանց այն էլ ամառվա ընթացքում 3 անգամ են իրենք ջուր տեսնում, այսպես շարունակվելու դեպքում նրանք մտահոգվում են, որ շուտով Գառնիի այգիներն անապատի են վերածվելու։
«Գետը պարզապես կցամաքի, առանց այն էլ գետի ջուրը քիչ է, չենք հասկանում` ինչի՞ են ուզում ջուրն ուղղորդել դեպի Արտաշատի գյուղեր՝ Նարեկ և Քաղցրաշեն»,- «NewsBook»-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից ակտիվիստ Արուսյակ Այվազյանը։
300-ից ավելի գառնեցի փակել է Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը
Կոտայքի մարզի Գառնի գյուղի 300-ից ավելի բնակիչ այս պահին փակել է Գառնի- Գեղարդ պետական ճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքները և տեխնիկան դուրս հանել Ազատի կիրճից։ Գառնի գյուղի գետի ջուրը ցանկանում են խողովակների միջոցով տանել դեպի Արտաշատ:
Գյուղացիները բողոքում են, որովհետև մտավախություն ունեն, որ նման ծրագրի իրականացմամբ գետը վտանգվում է: Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ առանց այն էլ ամառվա ընթացքում 3 անգամ են իրենք ջուր տեսնում, այսպես շարունակվելու դեպքում նրանք մտահոգվում են, որ շուտով Գառնիի այգիներն անապատի են վերածվելու։
«Գետը պարզապես կցամաքի, առանց այն էլ գետի ջուրը քիչ է, չենք հասկանում` ինչի՞ են ուզում ջուրն ուղղորդել դեպի Արտաշատի գյուղեր՝ Նարեկ և Քաղցրաշեն»,- «NewsBook»-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից ակտիվիստ Արուսյակ Այվազյանը։
Մանրամասները՝ «NewsBook»-ում: