Մոսկվայում մեկնարկում Է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մտադիր են հավանություն տալ ԵԱՏՄ-ի նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգի նախագծին:
Այդ մասին, «artsakhpress.am»–ի փոխանցմամբ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի աշխատակիցը: Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրացման խորացման գերակա խնդիրները:
Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ի գործառմանը եւ ինտեգրացման ճյուղային ուղղությունների զարգացանը: Քննարկվելու են ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Նիստի ընթացքում նաեւ քննարկվելու են մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք նպատակամղված են անդամ պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը եւ նրանց տեխնոլոգիական ներուժի մեծացմանը: Մասնավորապես, պլանավորվում է հաստատել եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձեւավորման ու գործառման եւ եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման դրույթները:
Բացի այդ, նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային համագործակցության հարցեր: Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ անցկացնելու դիրեկտիվները: Այդ բանակցային գործընթացը կդառնա ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախաձեռնության զուգորդման աշխատանքի կարեւոր բաղադրիչը:

«artsakhpress.am»