ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի հզոր զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը
ԱՄՆ հատուկ ծառայությունները, գործընկեր-երկրների հատուկ ռազմական գերատեսչությունների հետ համատեղ, պատրաստվում են ավելի հզոր զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանն այն դեպքում, եթե հրադադարի ռեժիմը խախտվի:
«The Wall Street Journal»-ի փոխանցմամբ` ԿՀՎ-ն պատրաստվում է հակաօդային հակահրթիռային պաշտպանության միջոցներ մատակարարել Սիրիային:
Ըստ աղբյուրի` այսպես կոչված «Բ» պլանի նպատակն է միջոցներ տրամադրել սիրիական ընդդիմությանը, որպեսզի նրանք կարողանան «հարվածներ հասցնել սիրիական ռեժիմի ինքնաթիռներին և հրետանային դիրքերին»:
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման պարագայում զենքը չի մատակարարվի:
Ուշագրավն այն է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները դաշնակիցներին կոչ էր արել դադարեցնել զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը:

7or.am