Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են (տեսանյութ)
Սիրիայում բացվել է 7000 ընտրատեղամաս. այսօր երկրի բնակիչները կընտրեն նոր խորհրդարանի պատգամավորներին։ «Lifenews»–ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը կփակվեն երեկոյան 19:00-ին, սակայն բարձր մասնակցության դեպքում, ինչպես հայտնել է ԿԸՀ ղեկավարը, կարող են երկարացվել ևս 5 ժամով:
Թեկնածուներ են առաջադրված նաև ԻԼԻՊ–ի գրաված շրջաններից։ Իսկ քվեատուփերը շրջափակված Դեյր Էզ–Զոր են հասցվել ուղղաթիռներով։ Խորհրդարան անցնելու համար պայքարում է ավելի քան երեք հազ թեկնածու։
ԿԸՀ ղեկավար Շաարը «LifeNews»–ի հետ հարցազրույցում նշել է, որ ընտրությունների արդյունքները ցնցելու են Արևմուտքին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը նախապես հայտարարել էր, որ չի ընդունելու ընտրությունների արդյունքները. պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքով՝ դա վաղաժամ քայլ է։

7or.am