Մաքքեյնն ԱՄՆ-ին կոչ է արել կոշտ ձևով զսպել Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովում
ԱՄՆ-ը կարող է անհապաղ վիճարկել Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովում: «Financial Times»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր հոդվածում գրել է Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը:
Ըստ նրա՝ Չինաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը վիճելի տարածքում և նորից հայտարարում իր տարածքային նկրտումների մասին:
«ԱՄՆ նախագահի աշխատակազմը վախենում է դիմել ռիսկի: Նման քաղաքականությունը չի կարողացել զսպել ծովային գերիշխանությանն ուղղված Չինաստանի փորձերը, ինչով մտահոգված են Ամերիկայի տարածաշրջանային գործընկերները», - ասել է Մաքքեյնը՝ ընդգծելով, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի համար այս երկու ամսվա ընթացքում շատ կարևոր պահ է հասունանում, քանի որ հունիսին Հաագայի դատարանը պետք է որոշում կայացնի՝ կապված Ֆիլիպինների և Չինաստանի միջև Հարավչինական ծովում գտնվող տարածքների վերաբերյալ առկա վեճի հետ:

7or.am