Աշխարհ

12.04.2016 11:55


Սիրիայում ռուսական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր

Սիրիական Հոմսում այս գիշեր ռուսական Ми-28Н «Գիշերայի որսորդ» տեսակի ռազմական ուղղաթիռ է ընկել։ ՌԴ ՊՆ–ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով երկու օդաչու է մահացել։

«Անձնակազմի երկու անդամ է զոհվել։ Որոնողա–փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված օդաչուների մարմինները տարհանվել են և այժմ գտնվում են Հմեյմիմի ավիաբազայում»,–հաղորդել են ռազմական գերատեսչությունից։ Նշվում է նաև, որ ուղղաթիռը չի խոցվել երկրից։

Այդպիսով Սիրիայում սկսած հակաահաբեկչական արշավից ի վեր՝ ՌԴ–ն կորցրեց իր երկրորդ ուղղաթիռը. առաջինը՝ Ми-8–ը, պայթեցրել էին գրոհայինները, երբ ուղղաթիռը որոնում էր Թուրքիայի կողմից խոցված Су-24–ի օդաչուներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը