ՌԴ–ն այսօր նշում է տիեզերք Յուրի Գագարինի թռիչքի 55–ամյա հոբելյանը (տեսանյութ)
Ռուսաստանն այսօր նշում է տիեզերք Յուրի Գագարինի թռիչքի 55–ամյա հոբելյանը։
Ռուս տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինն առաջին մարդն էր, որը 1961 թվականի ապրիլի 12-ին թռավ տիեզերք: Գագարինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպե պտտվեց երկրագնդի շուրջը։ Այն ժամանակվա տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա, ինչի պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։
ՌԴ մի շարք քաղաքներում այսօր տոնական միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում՝ Արևելյան տիեզերակայանում։ Երկինք բաց կթողնվի Գագարինի պատկերով 180 հազ փուչիկ։

Մանրամասն՝ տեսանյութում։