Աշխարհ

12.04.2016 09:55


Էրդողանը բողոք է ներկայացրել Մայնցի դատախազություն իր մասին վիրավորական բանաստեղծության համար

Էրդողանը բողոք է ներկայացրել Մայնցի դատախազություն իր մասին վիրավորական բանաստեղծության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոք է ներկայացրել գերմանական Մայնց քաղաքի դատախազություն՝ պահանջելով դատական գործ սկսել երգիծաբան Յան Բեմերմանի դեմ իր մասին գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն ընթերցելու համար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Մարտի 31–ին «Neo Magazin Royale» հաղորդման շրջանակում Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, որում, մասնավորապես, մեղադրանքներ էին հնչել թուրք առաջնորդի հասցեին քրդերի ու քրիստոնյաների հետ նրա վատ վերաբերմունքի համար։

Մայնցի դատախազությունը հետաքննություն էր սկսել Բեմերմանի դեմ, իսկ Թուրքիայի կառավարությունը պահանջել է քրգործ հարուցել։ Վիրավորված Էրդողանից կատարվածի համար ներողություն է խնդրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը