Լևոն Տեր–Պետրոսյանն, ըստ նրա թիմակցի, դառնում է ավազակապետության անդամ
Լևոն Տեր–Պետրոսյանն այսօրվա ինքնահարցազրույցով բացեց փակագծերը և ներկայացրեց իր մոտեցումները՝ փաստացի ստանձնելով Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը և պատրաստակամություն հայտնելով աջակցել Ղարաբաղի հարցում հայկական կողմի հնարավոր զիջումներին։
Ուշագրավ է, որ նա իր խոսքում դիմում է տարիներ շարունակ «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված «Սերժն ի՞նչ մեղավոր է ...» կոդի օգնությանը։
Ուշագրավ է նաև այն, որ ՀԱԿ առաջնորդը կոչ է անում համախմբվել, իր իսկ ձևակերպմամբ, մեր կողմի հրամանատար Սերժ Սարգսյանի շուրջը՝ հայտարարելով, թե հիմա ժամանակը չէ նրան քննադատելու։
«Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը»,– մասնավորապես, նշել է ՀԱԿ առաջնորդը։
Այս ամենի համատեքստում ձեզ ենք ներկայացնում Լևոն Տեր–Պետրոսյանի մոլի համակիրներից հանդիսացող Լիզա Ճաղարյանիհոդվածը, որը նա ՀԱԿ–ի «Ilur.am» կայքում էր հրապարակել մինչև Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպումը։ Հոդվածի վերնագիրն է՝ «Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ»։
. . .
Ես չգիտեմ՝ պատերազմական իրավիճակներում «տասը չափող՝ մեկ կտրողները» քանի փաստարկ հրապարակ կնետեն «հիմա դրա ժամանակը չէ», ըստ իրենց՝ ծանրակշիռ հիմնավորմամբ, ինքս՝ վերջին մի շաբաթվա ընթացքում, առավե՛լ քան համոզվեցի, որ Սերժիկ Սարգսյանի եւ իր ողջ ավազակախմբի հեռացումը հետաձգելը «ավելի նպատակահարմար ժամանակների», լուռ եւ դավաճանական համակերպում է Լեռնային Ղարաբաղի կորստյան եւ բանակից մեզ հասնող նորանոր գույժերի՝ հերոս պատանիների ու կամավորների մասին։
Ասեք վերջապես, մի՛ լռեք, անասելի խելացի, պրագմատիկ, փորձառու եւ եսիմէլինչ քաղաքական գործիչներ, է՞լ ինչ պետք է անի Սարգսյան Սերժիկը, որ հասկանաք՝ յուրաքանչյուր պահը, րոպեն, ժամը, որ ի պաշտոնե տնօրինում է այս մարդը Բաղրամյան 26-ում նստած՝ ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար, Ղարաբաղի համար, մեր երեխաների կյանքի համար, բոլորիս համար, եւ այդ «ճակատագրական» բառի մեջ միայն անդառնալի ու անվերջանալի կորուստներ են։ Անդառնալի՛ կորուստներ։
Իսկ մենք դեռ ունե՞նք կորցնելու բան՝ բացի բզկտված երկրից։
Համատարած թշվառության, զարհուրանքի չափերի հասնող արտագաղթի, հրեշավոր ծավալների թալանի, իշխանավորների փողոցային մակարդակի լկտիության ու բեսպրեդելի, անպատիժ մնացած պաշտոնյա մարդասպանների ֆոնին մի կառույց կար, անունը՝ Բանակ, որի մասին միամտորեն կարծիք հայտնողներ էին մնացել, թե իբր՝ ա՛յ, ամեն ինչ շատ վատ է, բայց հո այս մեկը կայացած է։ Եվ այս միամիտ կարծիքներին բուռն հակահարված չէինք տալիս՝ մտածելով, որ խաղաղ ժամանակներում շաբաթական մեկ-երկու-երեք անմեղ զոհ տվող մեր այս «կայացած» կարեւորագույն կառույցում խնդիրը բարոյական է ու ոչ մի կապ չունի մեր զինվածության մակարդակի, թշնամուն դիմակայելու մեր պատրաստվածության հետ։
Եվ այս օրերին հենց ի՛ր իսկ բերանով այս Սերժիկ Սարգսյան կոչեցյալը խոստովանելով, որ մեր զինվածության մակարդակը մնացել է «80-ականների» խորխորատներում, փաստորեն՝ «բացճակատ» հայտարարեց իր ողորմելիության ու անճարակության մասին, եւ որ իր «քավորությամբ»՝ Հայաստանի բյուջեն ծախսվել է ոչ թե Բանակն ուժեղացնելու ու մեր սահմաններն ամրացնելու վրա, այլ մտել է գող, թալանչի ու մարդասպան իշխանավորների գրպանը, ի՛ր եւ իր եղբայր Սաշիկի գրպանը։
...Եվ այսօր մենք հայտնվել ենք մի սպանիչ իրողության դեմ հանդիման, որը մի նախադասությամբ այսպես է հնչում. «ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է»...
Բարձրաձայն արտաբերեք այս նախադասությունը ու տեսեք՝ չե՞ք փշաքաղվում մինչեւ ոսկորները։
Հպարտանու՞մ ենք, որ մեր երեխաները հերոսաբար են կռվում, որ մեր կամավորները շատ-շատ են... Հպարտանում ենք, այո՛, արցունքի հեղեղ թափելով։ Հպարտանում ենք՝ մեկը մեկից աննման տղերքին դեպի հավերժություն ճամփելով։ Հպարտանում ենք ու հետն էլ կուչ գալիս՝ մի բուռ դառնում։
Խոսեք, շատ եմ խնդրում՝ մի՛ լռեք, «թշնամու ջրաղացին ջուր չլցնող» պրագմատիկներ, ասեք՝ ի՞նչ կապ ունի Սերժիկ Սարգսյանը մեր զինվորների հերոսության հետ։
Ո՞վ է Սերժիկ Սարգսյանը այս վերջին օրերի մեջ, նրա նշանակությու՛նը, իմա՛ստը, դե՛րը ո՞րն է։ Ի՞նչ արեց նա այս օրերին՝ բացի զոհված զինվորի հողաթմբի առջեւ ապաշնորհ դերասանություն անելուց ու Գերմանիայում կնկա նման նվնվալուց։ Ու այդ նվնվոցը միայն մի անուն ուներ՝ գոտկատեղից հարված բոլորի՛ս՝ ե՛ւ սահմաններում առյուծի պես կռվողներին, ե՛ւ նրանցով հպարտացողներիս։
«Դրա ժամանակը չէ» պատճառաբանությամբ Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ։
Լևոն Տեր–Պետրոսյանն, ըստ նրա թիմակցի, դառնում է ավազակապետության անդամ
Լևոն Տեր–Պետրոսյանն այսօրվա ինքնահարցազրույցով բացեց փակագծերը և ներկայացրեց իր մոտեցումները՝ փաստացի ստանձնելով Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը և պատրաստակամություն հայտնելով աջակցել Ղարաբաղի հարցում հայկական կողմի հնարավոր զիջումներին։
Ուշագրավ է, որ նա իր խոսքում դիմում է տարիներ շարունակ «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված «Սերժն ի՞նչ մեղավոր է ...» կոդի օգնությանը։
Ուշագրավ է նաև այն, որ ՀԱԿ առաջնորդը կոչ է անում համախմբվել, իր իսկ ձևակերպմամբ, մեր կողմի հրամանատար Սերժ Սարգսյանի շուրջը՝ հայտարարելով, թե հիմա ժամանակը չէ նրան քննադատելու։
«Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը»,– մասնավորապես, նշել է ՀԱԿ առաջնորդը։
Այս ամենի համատեքստում ձեզ ենք ներկայացնում Լևոն Տեր–Պետրոսյանի մոլի համակիրներից հանդիսացող Լիզա Ճաղարյանի հոդվածը, որը նա ՀԱԿ–ի «Ilur.am» կայքում էր հրապարակել մինչև Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպումը։ Հոդվածի վերնագիրն է՝ «Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ»։
. . .
Ես չգիտեմ՝ պատերազմական իրավիճակներում «տասը չափող՝ մեկ կտրողները» քանի փաստարկ հրապարակ կնետեն «հիմա դրա ժամանակը չէ», ըստ իրենց՝ ծանրակշիռ հիմնավորմամբ, ինքս՝ վերջին մի շաբաթվա ընթացքում, առավե՛լ քան համոզվեցի, որ Սերժիկ Սարգսյանի եւ իր ողջ ավազակախմբի հեռացումը հետաձգելը «ավելի նպատակահարմար ժամանակների», լուռ եւ դավաճանական համակերպում է Լեռնային Ղարաբաղի կորստյան եւ բանակից մեզ հասնող նորանոր գույժերի՝ հերոս պատանիների ու կամավորների մասին։
Ասեք վերջապես, մի՛ լռեք, անասելի խելացի, պրագմատիկ, փորձառու եւ եսիմէլինչ քաղաքական գործիչներ, է՞լ ինչ պետք է անի Սարգսյան Սերժիկը, որ հասկանաք՝ յուրաքանչյուր պահը, րոպեն, ժամը, որ ի պաշտոնե տնօրինում է այս մարդը Բաղրամյան 26-ում նստած՝ ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար, Ղարաբաղի համար, մեր երեխաների կյանքի համար, բոլորիս համար, եւ այդ «ճակատագրական» բառի մեջ միայն անդառնալի ու անվերջանալի կորուստներ են։ Անդառնալի՛ կորուստներ։
Իսկ մենք դեռ ունե՞նք կորցնելու բան՝ բացի բզկտված երկրից։
Համատարած թշվառության, զարհուրանքի չափերի հասնող արտագաղթի, հրեշավոր ծավալների թալանի, իշխանավորների փողոցային մակարդակի լկտիության ու բեսպրեդելի, անպատիժ մնացած պաշտոնյա մարդասպանների ֆոնին մի կառույց կար, անունը՝ Բանակ, որի մասին միամտորեն կարծիք հայտնողներ էին մնացել, թե իբր՝ ա՛յ, ամեն ինչ շատ վատ է, բայց հո այս մեկը կայացած է։ Եվ այս միամիտ կարծիքներին բուռն հակահարված չէինք տալիս՝ մտածելով, որ խաղաղ ժամանակներում շաբաթական մեկ-երկու-երեք անմեղ զոհ տվող մեր այս «կայացած» կարեւորագույն կառույցում խնդիրը բարոյական է ու ոչ մի կապ չունի մեր զինվածության մակարդակի, թշնամուն դիմակայելու մեր պատրաստվածության հետ։
Եվ այս օրերին հենց ի՛ր իսկ բերանով այս Սերժիկ Սարգսյան կոչեցյալը խոստովանելով, որ մեր զինվածության մակարդակը մնացել է «80-ականների» խորխորատներում, փաստորեն՝ «բացճակատ» հայտարարեց իր ողորմելիության ու անճարակության մասին, եւ որ իր «քավորությամբ»՝ Հայաստանի բյուջեն ծախսվել է ոչ թե Բանակն ուժեղացնելու ու մեր սահմաններն ամրացնելու վրա, այլ մտել է գող, թալանչի ու մարդասպան իշխանավորների գրպանը, ի՛ր եւ իր եղբայր Սաշիկի գրպանը։
...Եվ այսօր մենք հայտնվել ենք մի սպանիչ իրողության դեմ հանդիման, որը մի նախադասությամբ այսպես է հնչում. «ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է»...
Բարձրաձայն արտաբերեք այս նախադասությունը ու տեսեք՝ չե՞ք փշաքաղվում մինչեւ ոսկորները։
Հպարտանու՞մ ենք, որ մեր երեխաները հերոսաբար են կռվում, որ մեր կամավորները շատ-շատ են... Հպարտանում ենք, այո՛, արցունքի հեղեղ թափելով։ Հպարտանում ենք՝ մեկը մեկից աննման տղերքին դեպի հավերժություն ճամփելով։ Հպարտանում ենք ու հետն էլ կուչ գալիս՝ մի բուռ դառնում։
Խոսեք, շատ եմ խնդրում՝ մի՛ լռեք, «թշնամու ջրաղացին ջուր չլցնող» պրագմատիկներ, ասեք՝ ի՞նչ կապ ունի Սերժիկ Սարգսյանը մեր զինվորների հերոսության հետ։
Ո՞վ է Սերժիկ Սարգսյանը այս վերջին օրերի մեջ, նրա նշանակությու՛նը, իմա՛ստը, դե՛րը ո՞րն է։ Ի՞նչ արեց նա այս օրերին՝ բացի զոհված զինվորի հողաթմբի առջեւ ապաշնորհ դերասանություն անելուց ու Գերմանիայում կնկա նման նվնվալուց։ Ու այդ նվնվոցը միայն մի անուն ուներ՝ գոտկատեղից հարված բոլորի՛ս՝ ե՛ւ սահմաններում առյուծի պես կռվողներին, ե՛ւ նրանցով հպարտացողներիս։
«Դրա ժամանակը չէ» պատճառաբանությամբ Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ։
Ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։
Լիզա Ճաղարյան