Ավակովին և Տուրչինովին մեղադրել են Կրեմլին աջակցելու մեջ
«Ուկրաինայի ազգային ասամբլեա - Ուկրաինայի ազգային ինքնապաշտպանություն» կուսակցության ղեկավար Կոնստանտին Ֆուշտեյը մեղադրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին Կրեմլին աջակցելու մեջ:
«ՈւԱԱ-ՈՒԱԻ-ին դիմել են Պարուբին և Պաշինսկին` կոչ անելով աջակցել Մայդանի իդեալներին և առաջարկել միանալ Ավակովի և Տուրչինովի կողմից ստեղծվող նոր քաղաքական կուսակցությանը` իրեն սպառած «Ազգային ճակատի» փոխարեն: Յացենյուկի նախարարների կաբինետը թուլացրել է «Ազգային ճակատի» հեղինակությունը, իսկ այդ գործիչները, ցանկանալով մնալ կերակրամանի մոտ, որոշել են առաջինները փախչել խորտակվող նավից», - ասված է Ֆուշտեյի հայտարարության մեջ:
«Կարծում եմ՝ Ուկրաինայի իշխանության հետագա ապակենտրոնացումը տանում է իրավիճակի ապակայունացման և երկրի մասնատման: Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ ՈւԱԱ-ՈՒԱԻ-ինը չի աջակցում վերոնշյալ գործողություններին: Կոչ եմ անում Ուկրաինայի հայրենասերներին տարանջատվել Ավակովի և Տուրչինովի հանցավոր նախագծից»:

7or.am