Աշխարհ

11.04.2016 16:19


Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար. «ՌԴ ջանքերի շնորհիվ ԼՂ–ում իրավիճակը հանդարտվել է»

Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար. «ՌԴ ջանքերի շնորհիվ ԼՂ–ում իրավիճակը հանդարտվել է»

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը բարելավվել է Մոսկվայի ջանքերով: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրքհալթերը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկա սրումը կարևոր, լուրջ հարց է: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է, այնուամենայնիվ, տարածաշրջանը մնում է բարդ. հակամարտությունների սրման վտանգ կա»,– ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է շվեյցարացի նախարարը՝ հավելելով, որ այդ հարցի հանգուցալուծման համար անհրաժեշտ են բանակցություններ և երկխոսություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը