Աշխարհ

11.04.2016 14:20


Բառնաուլում վագրը հարձակվել է հարբած աշակերտուհու վրա (տեսանյութ)

Բառնաուլում վագրը հարձակվել է հարբած աշակերտուհու վրա (տեսանյութ)

ՌԴ Բառնաուլի «Անտառային հեքիաթ» կենդանաբանական այգում վագրը հարձակվել է 13–ամյա աշակերտուհու վրա։

Դեպքի մանրամասները պատմել են ականատեսները։ Երբ հսկիչը հեռացել է, դպրոցահասակ երկու աղջիկ անցել է ցանկապատն ու մտել «Անտառային հեքիաթի» տարածք։ Աշակերտուհիները մոտեցել են վագրի վանդակին ու սկսել կատաղեցնել կենդանուն, ինչից հետո գիշատիչը բռնել է նրանցից մեկի հագուստից, քաշել դեպի իրեն ու ճանկել ոտքը։

«Լավ է, որ այգում այդ պահին 6–7 մարդ կար, որոնք 40 րոպե փորձում էին ազատել աղջկան, իսկ վագրը դրանից միայն ավելի էր կատաղում»,–պատմել են ականատեսները։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ տուժածը, որի ոտքի մկանները կտրել է գիշատիչը, հոսպիտալացվել է ու վիրահատվել. նրա վիճակը միջին ծանրության են գնահատել։

Ականատեսների վկայությամբ՝ դեռահասները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Իրենք աղջիկները բացատրել են, որ ցանկացել են լուսանկարել գիշատչին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը